Տղամարդը վիրավորվել է Կիեւի Զոոլոգիական փողոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, դեպքի վայրում է ոստիկանությունը, հայտնում է «112 Ուկրաինան»:
«Կիեւի Զոոլոգիական փողոցում անհայտ անձինք կրակել են տղամարդու վրա: Ականատեսի խոսքով՝ բժշկական դիմակներով անհայտ անձինք հարձակվել են տղամարդու վրա եւ առնվազն 2 անգամ կրակել: Նախնական տեղեկություններով՝ հարձակվողները խլել են պայուսակը եւ թաքնվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի վայրում դանակ է հայտնաբերվել: Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը ռետինե փամփուշտներով է վիրավորվել: