News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետությունը պարտավոր է կարգի հրավիրել մասնավոր «Վեոլիա ջուր» ընկերությանը եւ թույլ չտալ  ջրի սակագնի բարձրացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով «Վեոլիա ջրի» առաջարկին, ըստ որի՝ դիմել է  ՀԾԿՀ եւ առաջարկել ջրի սակագինը 180 դրամից դարձնել 194,3 դրամ:

«Ջրի սակագնի իջեցման տեղ կա եւ  հենց դա է հիմնավորված, իսկ բարձրացման տեսանկյունից որեւէ հիմնավորում չեմ տեսնում: Եթե ջրի սակագինը բարձրանա, նշանակում է, որ պետությունը ժամանակավորապես մոռացել է իր կարեւորագույն գործառույթները կատարել՝ կարգավորիչ եւ վերահսկիչ:

Պետք է հիշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքած պայմանագրով հստակ նշված է մի քանի կետ, որը չի կատարվել: Պետությունն արդեն մեկ անգամ շրջանցել է դա, թույլ է տվել բարձրացնել ջրի սակագինը: Այս անգամ հանրությունը չպետք է թույլ տա նման երեւույթ, որովհետեւ պայմանագրի կետերից՝ արդիականացնել համակարգը, չի արվել, նույն հնացած 60-80-ական թվականների համակարգն է, մյուս կետը՝ կորուստները կրճատել, ոչ միայն չեն կրճատվել, այլեւ ավելացել են՝ մոտ 70 տոկոսով, երրորդ՝ ինքնարժեքի մեջ նկատվում են ծախսեր, որոնք բոլորովին հիմնավորված չեն: Սպառողը բոլորովին պարտավոր չէ ճոխ գրասենյակների, ավտոմեքենաների, բարձր աշխատավարձերի համար իր գրպանից վճարել»,-ասաց նա:

Տնտեսագետը նաեւ նշեց, որ կարեւոր հանգամանք է նաեւ  ստվերային տնտեսությունը «Վեոլիա ջրի» պայմաններում. «Դրա վկայություն են ավտոլվացման կետերը, որոնք  ակնհայտորեն չեն կարողանա այդ ծառայությունները մատուցել այդ գներով, եթե այլ ջրամատակարարում չունենան»:

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից նշում են, որ սակագնի վրա ազդող գործոններից մեկը` մանրածախ ջրամատակարարման ծավալն է, 2-րդը` էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը եւ 3-րդ` գնաճը:

Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունն օգոստոսի 7-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու պահանջով: Ներկայում 1 խ.մ. ջուրը 180 դրամ արժե (շուրջ 37 ցենտ): Ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որն էլ առաջարկվում է հասցնել 58.3-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ