News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի գործարարը, որին վերադարձրել են կորցրած ամուսնական մատանին, անվճար լափշա է հյուրասիրել հինգ հազար մարդու։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The South China Morning Post պարբերականը։

Գուանչժոուից ձեռներեցը Չինաստանի Չունցին քաղաք է ժամանել՝ իր ընկերուհուն առաջակություն անելու համար։ Նա նրա համար 3 կարատ քաշով ալմաստե քարով մատանի է գնել, որ արժե 300 հազար յուան, բայց նվերով պայուսակը մոռացել է ռեստորանում, որտեղ լափշա էր կերել։

Հաստատության այցելուներից մեկը գտել է պայուսակը, տվել մենեջերին, որն էլ վերադարձել է սեփականատիրոջը։ Հաջորդ օրը գործարարը հայտարարել է, որ Չունցինի քաղաքացիների բարությունն իրեն օգնել է իրականացնել մտահաղացումը։

Նշանադրությունը նշելու համար գործարարը ռեստորանում լափշայի հինգ հազար չափաբաժին է գնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ