Բարսելոնում ահաբեկչության մեջ կասկածվող Դրիս Ուկաբիրը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։
La Vanguardi պարբերականը հայտնում է, որ Ուկաբիրից բացի ձերբակալվել է եւս մեկ մարդ, ով առնչությունի ունի ահաբեկչության հետ։ Խոսքը կարող է լինել այն մարդու մասին, ով փորձել է ճեղքել ոստիկանների շրջապատումը։
El Periodico –ի հաղորդագրությունից հետեւում է, որ Ուկաբիրին ձերբակալել են Մանլյե քաղաքում, որտեղ գտել էին ահաբեկչության կապակցությամբ որոնվող ֆուրգոններից մեկը։
Ավելի վաղ Կատալոնիայի ոստիկանությունը հայտնել է մեկ կասկածյալի ձերբակալման ու եւս երկու կասկածյալների որոնման մասին։ Միաժամանակ ոստիկանները հերքել են տեղեկությունը, որ Բարսելոնում ահաբեկչության վայրից ոչ հեռու գտնվող ռեստորաններից մեկը գրավել են զինված մարդիկ։