News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց լեզվի եւ գրականության նոր դասագրքերը, որոնք կհրատարակվեն Վրաստանում, կներդրվեն ուսումնական ծրագրի մեջ` 2018-2019 ուսումնական տարում, հաղորդում է Jnews.ge-ն:

Նոր դպրոցական ուսումնական ծրագիրը կներդրվի 2018-2019 ուսումնական տարում: Նոր դասագրքերը, որոնք կհրատարակվեն այդ ծրագրով, նույնպես կբաժանվեն աշակերտներին այդ ժամանակ: Իսկ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում, դպրոցները կշարունակեն ուսումը հին դասագրքերով ու հին ծրագրով: Այդ մասին Jnews.ge-ին հայտնել է Վրաստանի Կրթության եւ գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին Ախալքալաք կատարած այցի ժամանակ:

«Ինչ վերաբերում է հայոց, ադրբեջանական, ռուսաց լեզվի եւ գրականության դասագրքերին, ապա դրանք պետք է հրատարակվեն Վրաստանում, եւ ոչ թե բերվեն այլ երկրներից: Վերջնականը կլինի մրցույթը հաղթած, գրիֆավորված դասագիրքը, որը եւ կթարգմանվի», – ասաց Լիա Գիգաուրին:

Հարցին, թե արդյոք, ներգրավված կլինե՞ն փոքրամասնությունների համար նախատեսված լեզվի եւ գրականության դասագրքերի ստեղծման պրոցեսում հարեւան երկրների փորձագետներ, ինչպես հայտարարվել էր նախկինում, փոխնախարարը նշեց, որ նման համագործակցություն սպասվում է:

«Մեր նախարարությունների միջեւ տարվում են բանակցություններ եւ կան պայմանավորվածություններ, որ բոլոր երեք հարավկովկասյան երկրներում, այնտեղ որտեղ սովորում են հարեւան երկրի լեզուն, եւ որտեղ դասագրքերի թարգմանությունը բարձր մակարդակի վրա չէ, ապա պետք է օգնել այդ երկրին, այլ երկրների կրթական փորձագետները, մասնավորապես, բարելավելու համար թարգմանության որակը: Մենք աշխատում ենք ինչպես Հայաստանից բերված դասագրքերի վրա, այնպես էլ Ադրբեջանից, եւ մեր փորձագետները աշխատում են ոճաբանության վրա, եւ մենք իհարկե կներգրավենք նրանց փորձագետներին, երբ գրքերը պատրաստ կլինեն, որպեսզի նրանք աշխատեն ինչպես ոճաբանության վրա, այնպես էլ բովանդակության, որպեսզի թարգմանությունը լինի բարձր մակարդակով, որպեսզի դասագրքերը լինեն ուսումնական մակարդակի վրա», – ասել է կրթության եւ գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին:

Հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի խնդիրն արդիական է արդեն երրորդ տարին, երբ դասագրքերը անցկացնել սահմանով դարձավ անհնար: Ներկայում Ջավախքի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության դասագրքերն արդեն մաշված են ու հնացած: Երկար տարիներ, Վրաստանը փորձում է լուծել ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասագրքերի խնդիրը, սակայն մինչ օրս արդյունքները աննշան են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ