Բարսելոնում եւ Կամբրիլսում ահաբեկչություններ իրագործողները 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբավորման անդամներ էին։ Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ նրանցից 5-ը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչություն իրագործելու փորձի ժամանակ, ներկա պահին երեքը ձերբակալված են, եւս 4-ն ազատության մեջ են։