News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 Սպիտակ տան գլխավոր քաղաքական ստրատեգ ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ օգնական Սթիվ Բենոնը լքել է իր պաշտոնը՝ Սպիտակ տան   աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ փոխհամաձայնությամբ։ Այս մասին ասվում է նախագահի մամուլի քարտուղար Սարա Սանդերսի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անցած շաբաթ The New York Times թերթը հաստատել էր, որ Թրամփն արդեն մի քանի ամիս դիտարկում է Սթիվ Բենոնին պաշտոնից հեռացնելու հնարավորությունը ու վերջերս նրա հետ անձնական հանդիպումներ չէր անցկացնում։ Թերթը գրել էր, որ Բենոնը Թրամփի թիմ գալուց առաջ ղեկավարել է Breitbart կայքը, որը համարվում է ծայրահեղ աջ հայացքներն աջակցող։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ