News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

6․3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում՝ Ֆիջիի կղզիների ափերի մոտ։ Հարեւան Տոնգայի կղզիները եւս տուժել են 6․4 մագնիտուդ ստորգետնյա ցնցումներից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդերեւութաբաններին։

Եվրոպական միջերկրածովյան օդերեւութաբանական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Ֆիջիի կղզիներում ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով՝ 02։00-ին։ Էպիկենտրոնը Սուվա քաղաքից 286 կմ արեւելք էր։ Օջախը 530 կմ խորությամբ էր։ 

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ