News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում բնակիչներն արդեն երկու ամսից ավելի է ոռոգման ջուր չունեն: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Արմենը նշեց, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղացիների բերքի մեծ մասը չորացել է, չորացել են նաեւ պտղատու ծառերը:

«Խորքային ջերերից մեզ ոռոգման ջուր են վաճառում, բայց բոլորս չէ, որ կարողանում ենք օգտվել դրանից: Ինչքան գումար որ աշխատում էինք, ամբողջությամբ ոռոգման ջրի վրա ենք ծախսում, բա ընտանիք ո՞նց պահենք»,-ասաց նա:

Նա նշեց, որ խորքային ջուրը մեկ ժամվա համար գյուղացիներին վաճառում են 1000-2000 դրամով, իսկ ով գումար չունի, համակերպվում է իր բերքի՝ արեւի տակ չորանալու հետ. «Մեկ կամ երկու ժամ ջրելն ի՞նչ պիտի անի ծառերին, ենթադրենք 1000 քառակուսի մետր տարածության վրա երեք ժամ ջրում ես ծառերը, էդ խորության վրա ինչո՞վ պիտի օգնես էդ ծռերին»,-ասաց նա:

Գյուղացու խոսքով, ստեղծված իրավիճակց տուժում է եւ գյուղացին, եւ քաղաքացին. դժվարությամբ ստացած բերքը գյուղացին, բնականաբար, թանկ է վաճառելու, որպեսզի կարողանա կատարած ծախսերը փակել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ