News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան: Այս մասին նշվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի՝ Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ եւ այլ  համայնքներ:

Իգնատի Առաքելյանի առաջին կանգառը Գոռավան համայնքում էր, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել համայնքապետերի,  գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ:  Նրանք,  մասնավորապես, մտահոգություն են հայտնել ոռոգման ջրի սակավության վերաբերյալ, նշելով, որ  արդյունքում 550 հեկտար հողատարածքից մշակվում է ընդամենը 200 հեկտարը, մնացածը մնում է անմշակ:

Որպես խնդրի ժամանակավոր լուծման տարբերակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մատնանշել է համայնքում խորքային պոմպի գործարկումը, որի տեղադրման առաջարկով կդիմեն ՀՀ կառավարություն: Նրա տեղեկացմամբ՝ ոռոգման խնդրի վերջնական կարգավորման նպատակով ընթացքի մեջ է ջրամբարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 3,5 տարի անց: Արսեն Հարությունյանը նաեւ նշել է, որ մինչեւ ջրամբարի կառուցումը ուսումնասիրվելու է խորքային հոր հորատելու տարբերակը, որով լուծում կտրվի առկա հարցին:

Նախարարի հետ զրույցում բարձրացվել է նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության հարցը: Այս առնչությամբ նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի շնորհիվ ժամանակակակից գյուղտեխնիկայի ծառայություններից կկարողանան օգտվել նաեւ փոքր եւ միջին տնտեսավարողները:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր հերթին տեղեկացրել է, որ մարզի համայնքներում արդեն տեղյակ են նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրի վերաբերյալ, եւ արդեն ցանկություն են հայտնել դիմել:

Լրագրողների հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշել է, որ ընթացիկ տարում մարզի հիմնական խնդիրը ոռոգման ջրի սակավությունն է, ինչը պայմանավորված է երաշտով եւ ջրի պաշարների անբավարար քանակով: Նախարարը հավելել է, որ հնարավորության դեպքում միջոցներ կձեռնարկվեն  խնդրի լուծման ուղղությամբ:

Այցի ընթացքում Սայաթ-Նովա համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  եւ «ԲԻԳԱՄԱ-ՖՐՈՒՏ» ՍՊԸ-ի տնօրեն Գալուստ Մարանդյանը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է ընկերությանը պատկանող ձկնաբուծարանում ներդնել ջրի խնայողության նորագույն տեխնոլոգիաներ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաեւ  ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:

Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում  ձկնաբուծության ոլորտում ջրային պաշարների այլընտրանքային օգտագործման» ծրագրի շրջանակում:

«Ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք ստեղծել մի մոդել, որի հաջողության դեպքում այն հնարավոր կլինի ներդնել Արարատյան դաշտավայրի այլ ձկնաբուծարաններում եւս: Միջազգային փորձագետների հաշվարկներով` այս մոդելով ջրի օգտագործման ծավալները կնվազեն մոտ 75 տոկոսով, իսկ արտադրության ծավալները մի քանի անգամ կավելանան», - նշել է Գայանե Նասոյանը:

Ներկայացնելով ձկնաբուծարանի գործունեությունը` Գալուստ Մարանդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են իշխանի, կարմրախայտի, սիբիրյան թառափի եւ ոսկեփայլ իշխանի բուծմամբ եւ վաճառքով: Արտադրության ծավալները կազմում են մոտ 100-150 տոննա, արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի Վրաստան եւ Ռուսաստան:

Նա նաեւ շեշտել է, որ հայկական ձկնամթերքը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում` շնորհիվ որակական եւ համային բարձր հատկանիշերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ