News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում օգոստոսի 21-ին մեկնարկել է տեսական ֆիզիկայի ամառային առաջին դպրոցը, որը ֆինանսավորվում է Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANCEF, գործում է Հայ օգնության ֆոնդի շրջանակում, ԱՄՆ) կողմից՝ տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) հետ համագործակցությամբ, որն Իտալիայում է գտնվում ու գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում։

Հինգ օրվա ընթացքում ամառային դպրոցի ընթացքում դասախոսություններ են կարդալու Ֆրանսիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Պորտուգալիայից ու Իռլանդիայից հրավիրված դասախոսներ։ Ուսանողների ընտրությունն իրականացվել է երաշխավորությունների հիման վրա։

«Ուսանողների հիմնական մասը Հայաստանից է, բայց մենք 10 մասնակից ունենք Իրանից, 4-ը Եվրոպայից, 2 մասնակից էլ Ռուսաստնաից։ Հետաքրքիր է, որ այս անգամ հայ ուսանողների հետաքրքրությունը բարձր է։ Անցյալում մենք նման նախագծեր ունեցել ենք, բայց հիմնականում մասնակիցներն այլ երկրներից էին։ FAR/ANSEF-ICTP ամառային դպրոցին մասնակցում են մոտ 20 հայ ուսանողներ»,- NEWS.am-ին պատմել է Երեւանի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող, FAR/ANSEF-ICTP ամառային դպրոցի կազմակերպիչ Արմեն Ներսեսյանը։

Ինչպես նշեց Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն, գիտակրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը` եւ Հայաստանում, եւ արտասահմանում հայ ֆիզիկոսները բավականին հայտնի են, նրանց աշխատությունները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում ու հայերի շրջանում գիտական դրամաշնորհների մեծ մասը հենց ֆիզիկոսներն են ստանում։

«ANSEF –ը միշտ աջակցել է Հայաստանում գիտության զարգացմանը, բայց այս ամառային դպրոցը հիմնադրամի ու այլ միջազգային կազմակերպության՝ ICTP-ի միջեւ համագործակցության առաջին օրինակն է»,- հավելեց Արմեն Ներսեսյանը։ Նրա խոսքով, տեսական ֆիզիկան ամենազարգացած գիտությունն է Հայաստանում։ Այդ պատճառով էլ ամառային դպրոցի համար հենց այդ ուղղությունն է ընտրվել։

Հովհաննես Դեմիրճյանը, Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտը, դպրոցի մասնակիցներից մեկն է։ Նա աստղաֆիզիկայով է զբաղվում։ Հովհաննեսի կարծիքով՝ նման նախագծերին մասնակցությունը նպաստում է երիտասարդ հետազոտողների մասնագիտական հմտությունների զարգացմանը։ «Շատ կարեւոր է, որ նման ձեւաչափ է գործում Հայաստանում, քանի որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանից նոր գործընկերների հետ ու սկսել փոխգործակցել այլ երկրների երիտասարդ հետազոտողների հետ»,- ասաց Հովհաննես Դեմիրճյանը։

Դմիտրի Չերնյավսկին առաջին անգամ չէ մասնակցում ամառային դպրոցին, որը Հայաստանում է կազմակերպվում։ Նրա տպավորություններով, Հայաստանը շատ բարձր ցուցանիշներ է ցույց տալիս։ «Բոլոր ակնկալիքները ոչ միայն արդարացան, այլեւ գերազանցվեցին։ FAR/ANSEF-ICTP դպրոցում հավաքված են տեսական ֆիզիկայի մի քանի տարբեր թեմատիկաներ, ու այստեղ ուզում ես խորանալ տեսական ֆիզիկայի ինչ -ինչ ոլորտների մեջ, որոնց նախկինում չես առնչվել։ Դպրոցը տալիս է նոր բաներ ուսումնասիրելու հրաշալի հնարավորություն։ Այստեղ հավաքված են բազմաթիվ երիտասարդներ ու հայտնի դասախոսներ, որոնց հետ շատ հետաքրքիր է փոխգործակցել, փորձ փոխանակել»,- իր տպավորությունները պատմեց Դմիտրին։

Յուջին Ռադուն, Պորտուգալիայում Ավեյրու համալսարանի պրոֆեսորը, ամառայն դպրոցի դասախոսներից մեկն է։ Նա երկար տարիներ կապ է պահպանում թե Հայաստանի, թե սփյուռքի հայ գիտնականների հետ։ «Ես ունեցել եմ հայ պրոֆեսորների հետ համագործակցելու փորձ, եղել եմ Հայաստանում 9 տարի առաջ, ու այս երկիրն ինձ շատ է դուր եկել։ Ստանալով այս նախագծին մասնակցելու հրավերք, ես մտածեցի, որ դա շատ օգտակար կլինի։ Այստեղ հավաքված են մարդիկ տարբեր երկրներից, տարբեր բեքգրաունդով, ու մենք հնարավորություն ունենք քննարկել շատ մանրամասներ։ Ես իրոք վայելում եմ դա։»,- պատմեց Յուջին Ռադուն։

FAR/ANSEF-ICTP ամառային դպրոցը ֆինանսավորում են ամերիկահայ գիտնականները։ Դպրոցը տեւելու է մինչեւ օգոստոսի 26-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ