News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կնոջ՝ Մելանիայի հետ միասին հետեւելու է արեւի խավարմանը Սպիտակ տանը Թրումանի պատշգամբից։ Այս մասին հայտնել է CNN-ը։

Թրումանի պատշգամբը գտնվում է Սպիտակ տան երկրորդ հարկում ու նայում է դեպի հարավ։

Արեւի ամբողջական խավարումը դիտարկվելու է ԱՄՆ ամբողջ տարածքում օգոստոսի 21-ին։ Հոլիվուդյան պրոդյուսերները հայտնել են, որ մտադիր են բոլոր դիտակետերից տեսագրել այդ երեւույթը։

Ավելի վաղ նաեւ հայտնել էին, որ փորձագետները խավարման հետեւանքով հնարավոր կորուստները 700 մլն դոլար են գնահատել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ