Skoda չեխական ապրանքանիշը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում կներկայացնի նոր SUV-Karoq-ը։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին։ Այս մասին հայտնում է ապրանքանիշի մամուլի ծառայությունը։
Դա ապրանքանիշի առաջին ավտոմեքենան է, որն ունի ամբոջությամբ կարգավորվող թվային պանել։
Վարորդին առաջարկվել է ձեւավորման 4 տարբերակ, որնք կորոշեն պանելի բազային կառուցը՝ «դասական», «թվային», «ինֆո-պրոֆիլ» եւ «մինիմալիստական»։
Աուդիոհամակարգի, հեռախոսի, ավտոմեքենայի վիճակի, վարորդին օգնության համակարգի մասին տվյալները կտեղակայվեն էկրանի աջ կամ ձախ մասում կամ էլ դրա կենտրոնում։