News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեհյբեքչիի հայտարարությունը, որ Անկարան ցանկություն ունի միանալ ԵՏՄ-ին, Բրյուսելի եւ Վաշինգտոնի համար նախատեսված սովորական շանտաժ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ 

Նրա կարծիքով՝ Անկարան ընդամենը փորձում է իր վրա ուշադրություն հրավիրել։

«Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունները փչացել են։ Վատթարացել են նրա հարաբերությունները նույնիսկ ԱՄՆ-ի հետ։ Դա կապված է Անկարայի վարած ներքին եւ արտաքին քաղաքականության հետ։ Բազմաթիվ մարդիկ՝ քաղաքացիական անձինք, լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ նույնիսկ զինծառայողներ, ձերբակալվում են, հետապնդվում գործող ռեժիմի կողմից»,-հստակեցրեց փորձագետը՝ հավելելով, որ Վաշինգտոնն ու Բեռլինը հազիվ թե «խաբվեն»։

Գրիգորյանի կարծիքով՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանա ԵՏՄ մուտք գործել, այնտեղ ուրախ կլինեն դրա համար։ Քաղաքագետի խոսքով՝ թուրքական ապրանքները Եվրասիական շուկայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել։

«Թուրքական ապրանքներն ավելի մրցունակ են։ Թուրքիայի համար բարդ չի լինի կարճ ժամկետում ամրապնդվել Եվրասիական շուկայում։ Չ՞է որ նրա ապրանքները, մյուսների համեմատ ավելի էժան են։ Եվ հանուն արդարության պետք է նշել, որ դրանք նաեւ ավելի որակյալ են, եթե նույնիսկ որակով չեն գերազանցում մրցակցին»,-հստակեցրեց փորձագետը։

Քաղաքագետը նշեց, որ Թուրքիայի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում նվազագույնը շահագրգռված է Ռուսաստանը, քանի որ այն, այսպես ասած, հովանավորող քաղաքականություն է վարում՝ ուղղված սեփական արտադրողի շահերը պաշտպանելուն։

«Վերջիվերջո, եթե նույնիսկ բոլորը համաձայնեն Թուրքիային ԵՏՄ-ում ընդունել, Հայաստանը միշտ կարող է օգտվել վետոյի իրավունքից։ Չէ՞ որ միության միայն բոլոր անդամների համաձայնության պարագայում դրա շարքերում հնարավոր կլինի նոր անդամի ընդունել»,-ընդգծեց Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ