News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում արեւի խավարումից մի քանի ժամ առաջ ծնված աղջկան կոչել են Էկլիպս (անգլերեն՝ խավարում-խմբ):

Էկլիպս Ալիզաբեթ Էուբանքսը ծնվել է օգոստոսի 21-ին, նախատեսված ժամկետից 10 օր առաջ: Ֆրիդոմ Էուբենքսի խոսքով, ինքը նախատեսել էր արեւի խավարումը դիտել ավագ դստեր հետ, երբ սկսել են ծննդաբերության ցավերը, հաղորդում է ABC News-ը:

Ծնողները որոշել էին նրան կոչել Վայոլետ: Նրանք նշում են, որ իրենց ընտանիքները սկզբում շոկի մեջ են եղել աղջկա անվան ընտրության հարցում, սակայն հետո համաձայնել են, որ դա հրաշալի գաղափար է:

«Մենք, ամենայն հավանականությամբ, նրան կկոչենք Կլիպսի»,-ասել է Ֆրիդոմ Էուբեքսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ