News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկը չի կարողացել առաջին փորձից ավստրալական Բրիսբեն քաղաքի (Քվինսլենդ նահանգ) բար մտնել անձնագրի բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

49-ամյա թագաժառանգը, որը նահանգ է այցելել սպորտանավերի ռեգատային մասնակցելու, օգոստոսի 18-ի երեկոյան փորձել է Jake Buddha բար մտնել, սակայն աշխատակիցները թույլ չեն տվել մտնել: Քվինսլենդի օրենքների համաձայն՝ ժամը 22:00-ից հետո հաստատության բոլոր հաճախորդները, որտեղ ալկոհոլ է վաճառվում, պարտադիր կարգով պետք է փաստաթուղթ ներկայացնեն:

Բարի համասեփականատեր Ֆիլ Հոգանը նշել է, որ իրավիճակը չափազանց արտասովոր էր: «Անկեղծ ասած՝ արքայազնը լավ տղա է: Նա, հավանաբար, շատ էր ուզում բար մտնել, որովհետեւ հեռացավ եւ 15 րոպե հետո վերադարձավ»,- ասել է նա: The Telegraph-ը նշել է, որ Դանիայի գահի ժառանգորդին վերջնարդյունքում թույլ են տվել մտնել. աշխատակիցները նրա անձը ստուգել են՝ Google-ում տեղեկություններ որոնելով:

Լրատվամիջոցներում այս պատմության մասին հրապարակվելուց հետո Քվինսլենդի կառավարությունը նշել է, որ բարի աշխատակիցները օրենքը հավասարապես կիրառել են բոլոր այցելուների դեպքում, իսկ «արքայազնն ակնհայտորեն չի վիրավորվել, քանի որ շուտով վերադարձել է, եւ նրան թույլ են տվել մտնել»:

The Independent-ը հայտնում է, որ Հոգանը վախեցել է, թե իրեն կտուգանեն Ֆրեդերիկին մտնել արգելելու համար: «Արքայազնի դեպքում սա միայն այսբերգի գագաթն է: Նման բան է մշտապես կատարվում սովորական մարդկանց հետ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ