News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխող Մոնղոլական ժողովրդական կուսակցության անդամները չորեքշաբթի Ժողովրդական մեծ խուրալին են հանձնել Մոնղոլիայի վարչապետ Ժարգալտուլգին Էրդենեբաթի հրաժարականի պահանջը։ Այս մասն հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Մոնղոլիայի ձայն»-ը։

Կուսակցության 30 անդամներ ստորագրել են հրաժարականի պահանջը։ «Կառավարության ղեկավարը չի կատարում պարտականությունները»,- նշվում է փաստաթղթում։

Հրաժարականի գործընթացը սկսելու համար փաստաթղթի հեղինակները պետք է ստանան Ժողովրդական մեծ խուրալի 76 անդամներից 39-ի աջակցությունը։ Օրենքի համաձայն՝ պահանջը պետք է քննարկվի 14 օրվա ընթացքում։ Էրդենեբաթը Մոնղոլիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ