News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ  այն այսուհետ եւս կլինի արդյունավետ:

«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրին՝ անկախության 25 տարիների ընթացքում եւ կարեւորում ենք Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մեր երկրի բարեկամական հարաբերությունները շարունակվելու են թե որպես Գերմանիա՝ առանձին վերցրած երկրի, եւ թե որպես Եվրամիության անդամ, շարժիչ ուժ ներկայացնող երկրի»,- ասել է Աշոտ Մանուկյանը։

Օլաֆ Զիմելկան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության  համար եւ նշել. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել։  Կարծում եմ՝ նման ծրագրի պարագայում մենք  կարող ենք խոսել  առաջընթացի եւ հաջորդող քայլերի մասին»,- ասել է  Բանկի տարածաշրջանային տնօրենը:

Զրուցակիցներն  անդրարձել են  նաեւ ծրագրերի իրականացման ընթացքին,

ժամկետներին եւ ըստ փուլերի դրանց  իրականացման հնարավորություններին:

Օլաֆ Զիմելկան  պատրաստակամություն է հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝  հետագա քայլերը նախանշելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ