News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն այսօր՝ օգոստոսի 23-ին մեկնում է Անկարա։

Ինչպես տեղեկացնում է թուրքական MynetHaber կայքը, ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը Թուրքիայում հիմնականում 5 հարց է քննարկելու՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն, ԱՄՆ կողմից Սիրիայի քրդերից կազմված PYD-ին զենքի մատակարարումները, Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից Թուրքիայի դեմ հնարավոր սպառնալիքները, Իրաքի թուրքմենական Թելաֆեր քաղաքում իրանական աջակցությամբ հաջող գործողություններ իրականացնող շիական «Հաշդի Շաբի» խմբավորման կողմից սունիների դեմ ճնշումները եւ Թուրքիա-Իրան համագործակցությամբ Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններ իրականացնելը։

Նշենք, որ Իրանի պահապանների կորուսը հերքել էր թուրքական կողմի այն հայտարարությունը, թե Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություն է իրականացնելու PKK-ի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ