News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն, այսօր՝ օգոստոսի 23-ին, ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին եւ Լիբանանում շինանյութի արտադրման ոլորտում առաջատար համարվող «MCIC» (Moussawi for Commerce, Industry & Contracting Sal) ընկերության ղեկավար Բաշիր Ալ Մուսսավիին:

Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Կոմիտեի աշխատակազմի Շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման եւ միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության մասնագետները, քննարկվել են լիբանանյան ընկերության հետ հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։

«MCIC» ընկերության հիմնադիր Բաշիր Ալ Մուսսավին մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, շուկայում զբաղեցրած դիրքը, ավանդական եւ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությամբ մետաղական կոնստրուկցիաների կիրառությունը եւ այլն:

Ա. Ղուլարյանը նշել է, որ քաղաքաշինության պետական կոմիտեն կարեւորում է նոր գործընկերների ձեռքբերումը եւ գործնական կապերի հաստատումը:

Հանդիպման ավարտին կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու եւ հետագա համագործակցության ուղիները որոշելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ