News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

33-ամյա Դիլեք Էդվարդսը դատի է տվել մերսման սրահի իր պետին, որը նրան աշխատանքից հեռացրել է այն պատճառով, որ ինքը չափից ավելի լավիկն է: Նիկոլայ Կարլեսը ենթակային բացատրել է, որ իր 46-ամյա կինը, որը նախկինում PlayBoy-ի մոդել է եղել, աղջկա պատճառով կարող է իրեն խանդել, հայտնում է New York Post-ը:

Դատավոր Շլոմո Հագլերը տղամարդու գործողություններում ապօրինի ոչինչ չի հայտնաբերել՝ հայտարարելով, որ հեռացման վերաբերյալ նրա որոշումը չի կարող որպես հիմնավորում օգտագործվել խտրականության հայցի համար: Սակայն վերաքննիչ կոլեգիան նրա հետ չի համաձայնվել:

Այս որոշումն իր տեսակի մեջ առաջինն է: Համանման դեպքերում հայցերը մերժվել են՝ այնպիսի պատճառը, ինչպիսին է «չափից ավելի լավիկը», չի դիտարկվել որպես կանանց խտրականություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ