Կիեւի կենտրոնում օտարերկրացու են գնդակահարել: Հանցագործները դեպքի վայրից ավտոմեքենայով փախուստի են դիմել: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի մայրաքաղաքի ոստիկանությունը:
«Ժամը 23:30-ին ոստիկանները Շոթա Ռուսթավելու փողոցում հրաձգության մասին հաղորդում են ստացել: Դեպքի վայր ժամանած իրավապահները հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դիակ են հայտնաբերել: Զոհվածի ինքնությունը պարզվել է. նա 1988 թվականին ծնված այլ պետության քաղաքացի է»,- ասված է ոստիկանության Facebook-ի էջում հրապարակված հաղորդագրությունում:
Զոհվածի քաղաքացիությունը չի նշվում: Քրեական գործ է հարուցվել, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել: