News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հասարակական կարծիքները հետազոտող ամերիկյան Gallup ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում «միգրանտների ընդունման վարկանիշը»։ Հարցման տվյալներով՝ Հայաստանը (5.78) եւ Թուրքմենստանը (5.36) ԱՊՀ երկրների շարքում միակն են, որոնք ներգաղթյալների նկատմամբ հանդուրժողականության համեմատաբար բարձր մակարդակ ունեն։ Ադրբեջանը (4.34), Թուրքիան (3.27), Վրաստանը (3.05), Ռուսաստանը (2.60) պակաս համբերատար են ներգաղթյալների նկատմամբ. նրանց միավորները միջինից ցածր են։

Միգրանտների նկատմամբ ամենահանդուրժողը Իսլանդիան (8.26) եւ Նոր Զելանդիան են (8.25), իսկ միգրատներին չեն հադուրժում Մակեդոնիան (1.47), Չեռնոգորիան (1.63), Արեւելյան Եվրոպայի երկրներն ու ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձեւավորված պետությունները։

Նշվում է, որ հարցումն անցկացվել է 2016 թվականին աշխարհի 138 երկրներում եւ ԱՄՆ-ում՝ 2017 թվականին։

Հարցվածներին երեք հարց են տվել՝ «Ինչպե՞ս եք վերաբերում միգրանտներին», «Ինչպիսի վերաբերմունք կդրսեւորեիք, եթե ներգաղթյալը ձեր հարեւանը դառնար» եւ «Ինչպիսի՞ վերաբերմունք կդրսեւորեիք, եթե միգրանտն ամուսնանար ձեր հարազատներից մեկի հետ»։

Վարկանիշի հիմքում ընկել է երկրներից յուրաքանչյուրի միջին գնահատականը։ Գնահատաման առավելագույն չափանիշը 9 միավորն էր, նվազագույնը՝ 0։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ