News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աստանայում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակում, օգոստոսի 24-ին,  ստորագրվել է ԵՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագիրը ստորագրել են «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» (ԱՓԲԸ) գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, «EXIAR» ՌԴ պետական արտահանման վարկային գործակալության բաժանորդների հետ աշխատանքի եւ անդերրայթինգի գծով գործադիր տնօրեն Նիկիտա Գուսակովը, «Բելէքսիմգարատ»-ի գլխավոր տնօրեն Գենադի Միցկեւիչը եւ «KazakhExport» արտահանման ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ Ռուսլան Իսակովը։  

Մեկնաբանելով ԵՏՄ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների մասնակցությունը «Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը նշել է․

«ԵՏՄ անդամ պետությունների արտահանման ներուժի խթանումը, զարգացումը եւ ամրապնդումը, անշուշտ, կդառնա տնտեսական զարգացման կարեւոր գործոն, իսկ արտահանման ընդլայնումը թույլ կտա դիվերսիֆիկացնել ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կառուցվածքը։ Ստորագրելով հուշագիրը՝ կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը  համատեղ ուժերով նպաստել տնտեսական զարգացմանը եւ արտահանման խթանմանը ինչպես ԵՏՄ անդամ առանձին երկրներում, այնպես էլ ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ 

Փաստաթղթի ստորագրմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ առեւտրի գծով ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան։

Հուշագիրը կոչված է գործակալությունների միջեւ փոխգործակցության հիմքեր դնել եւ ամրագրել կարեւոր չափանիշներն ու սկզբունքները, որոնց վրա կկառուցվի հետագա բազմակողմ համագործակցությունը։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է ապահովագրական գործակալությունների համագործակցության առանձին պլատֆորմի ստեղծում։

Հուշագրի նպատակն է ԵՏՄ անդամ պետությունների միջեւ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ առեւտրաշրջանառության խթանումը։ Հուշագրի համաձայն, այդ նպատակով կողմերը կստեղծեն արտահանման վարկերի եւ ներդրումների ապահովագրության փորձի եւ տեղեկատվության մշտական փոխանակման արդյունավետ համակարգ, ինչպես նաեւ այն արտահանման ծրագրերի, որոնց շրջանակում կարող է ներկայացվել համատեղ աջակցությունը։ Նախատեսվում է նաեւ համագործակցություն այն ծրագրերի շրջանակում,  որոնք նախատեսում են ԵՏՄ-ում արտադրված ապրանքների, աշխատանքի ու ծառայությունների արտահանում երրորդ երկրներ, կամ ԵՏՄ տարածք։ Համատեղ կմշակվեն առաջարկություններ ԵՏՄ ներքին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ 

«Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը եւ Հովհաննես Ազիզյանը։

Միջոցառման մասնակիցները քննարկել են արտահանման ապահովագրական գործակալությունների դերը ԵՏՄ տարածքում, միության անդամ երկրների ներդրումային հնարավորությունների զարգացման եւ ամրապնդման խնդիրները, ինչպես նաեւ հետագա գործակցության հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ