News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան յոթ մղոնանոց քայլերով հեռանում է Եվրամիությունից եւ ձգտում է դրա պատասխանատվությունը հենց ԵՄ-ի ուսերին բարդել: ԵՄ դեսպանների առջեւ ելույթում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

Նրա խոսքով՝ հարցը հիմա այն է, արդյո՞ք պետք է վերջ դնել Թուրքիայի հետ բանակցություններին: «Սա տեսական հարց է: Ներկայում բանակցություններ չեն ընթանում»,- ասել է Յունկերը եւ հավելել, որ Անկարան ցանկանում է ԵՄ-ի ուսերին բարդել հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը:

«Ես Էրդողանին, որի հետ միշտ ընկերական հարաբերություններ եմ ունեցել եւ շարունակում եմ լավ հարաբերություններ պահպանել, կասկածում եմ նրանում, որ Եվրոպայից բանակցությունների դադարեցման մասին հայտարարության է սպասում՝ ԵՄ-ին, եւ ոչ թե Թուրքիային պատասխանատու համարելու համար»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է իրեն այնպես պահի, որպեսզի «թուրքերը հասկանան, որ իրենք, Էրդողանի համակարգն անհնար դարձրեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Ամենաշատ