Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ռոլանդ Սահակյանն օրերս Մոսկվայից վերադարձել է Երեւան:
NEWS.am-ին Ռոլանդի հարազատները հայտնեցին, որ առաջիկայում նա բուժումը շարունակելու է «Հերացի» համալսարանական թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Նշենք, որ Ռոլանդը Մոսկվա էր մեկնել մայիսի 23-ին, սկզբնական տվյալներով, նա այնտեղ պետք է մնար ընդամենը 21 օր, սակայն Կառավարությունը ավել գումար էր հատկացրել՝ բուժումը երկարաձգելու համար:
Հիշեցնենք, որ Ռոլանդ Սահակյանը շուրջ մեկ տարի՝ գտնվում էր հոսպիտալում: