ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է եկել «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի օգտին: Նրա կարծիքով՝ այս սկզբունքն այլընտրանք չունի՝ տասնամյակներ շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար:
«Լուրջ բանակցային գործընթաց սկսելու միակ միջոցը երկու պետության սկզբունքի իրականացումն է, որոնք կողք կողքի կապրեն խաղաղության եւ անվտանգության մեջ՝ պաղեստինցի ժողովրդի կենսապայմանների բարելավմամբ»,- Հորդանան գետի Արեւմտյան ափին Ռամալա քաղաքում Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլայի հետ բանակցություններից հետո ասել է Գուտերեշը, գրում է WAFA գործակալությունը:
Գուտերեշը ՄԱԿ-ը գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Իսրայել եւ Պաղեստին է ժամանել: Երկուշաբթի նա Երուսաղեմում բանակցեկ է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: Ակնալվում է, որ չորեքշաբթի նա կայցելի Գազայի հատված: