News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

VST Enterprises բրիտանական ընկերությունը, որը զբաղվում է կիբերանվտանգությամբ, հայտարարել է Հայաստանում գրասենյակ բացելու մասին: Ընկերությունը հայտնի է VCode տեխնոլոգիայի մշակմամբ, որն իսկական օգտատերերին թույլ է տալիս օնլայն գործողությունների ժամանակ ինքնանույնականացում կատարել: NEWS.am-ը զրուցել է VST Enterprises-ի գլխավոր տնօրեն Լուիս Ջեյմս Դեւիսի հետ՝ պարզելու համար, թե Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների առումով ինչն է գրավում ընկերությանը:

VST Enterprises-ը մի քանի ՏՏ ընկերություններից մեկն է, որը հայտարարել է այս տարի Հայաստանում գրասենյակ բացելու մասին: Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի ընտրությունը Հարավային Աֆրիկայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շարքում:

Մայրցամաքային Եվրոպայում Հայաստանը VST Enterprises-ի գրասենյակի համար կատարյալ վայր է: Հայաստանի աշխարհագրական դիրքը կատարյալ բազա կդառնա Կենտրոնական, Հարավային եւ Արեւելյան Եվրոպայում ընկերությունների ու կառավարությունների հետ բիզնես վարելու համար: Մենք ցանկանում ենք հայկական գրասենյակից աշխատել զարգացող շուկաների հետ, քանի որ ՏՏ ենթակառուցվածքների աճը կարող է ավելի արագ լինել, եւ մեր տեխնոլոգիաները կարող են առանցքային նշանակություն ունենալ, երբ Արեւելյան Եվրոպայում տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխություն:

Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ՏՏ ընկերություններին գրավիչ պայմաններ է առաջարկում: Դուք ուրիշ երկրներում աշխատելու մեծ փորձ ունեք, եւ հրաշալի տեղյակ եք այնտեղ աշխատելու պայմաններին: Հայաստանում գրասենյակ բացելու Ձեր որոշումը պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ Հայաստանում ՏՏ ընկերություններն արտոնություններ ունեն:

Մեզ նախապես հայտնի չէր գրավիչ միջավայրի մասին, որը ՏՏ ընկերություններին առաջարկում է Հայաստանի կառավարությունը, սակայն դա, անկասկած, մայրցամաքային Եվրոպայում մեր աշխատանքի համար Հայաստանին ձեռնտու վայր է դարձնում երկար տարիների ընթացքում:

Ո՞րն է հայկական գրասենյակի գլխավոր խնդիրը: Գրասենյակում արդյոք կաշխատե՞ն հայ ՏՏ մասնագետներ: Եթե՝ այո, քանի՞ աշխատատեղ եք ծրագրում Երեւանում ստեղծել:

Մեր առանցքային եվրոպական ներդրողներից մեկը հայն է, եւ նա կղեկավարի նոր գրասենյակի գործողությունները: Մենք հույս ունենք ոչ պակաս 25 մասնագետի ներգրավել, որպեսզի կենտրոնանանք բիզնեսի զարգացման վրա մեր տեխնոլոգիաները հարկման եւ նույնականացման ոլորտում կիրառելու համար՝ այդ ընթացքում մշակելով այդ տեխնոլոգիայի նոր կիրառումներ:

Օնլայն գործարքները Հայաստանում բավարար զարգացած չեն: Օրինակ՝ Հայաստանում չի գործում PayPal վճարման համակարգը: Սա ինչ-որ կերպ կխանգարի՞ Հայաստանում Ձեր գործունեությանը:

Չնայած մեր տեխնոլոգիան կարող է օգտագործվել օնլայն գործարքների համար, այն նաեւ կարելի է օգտագործել ինքնավար ռեժիմում: VCode-ը կարելի է տարբեր կերպ օգտագործել: Օրինակ՝ VCode-ը ստացել է Եվրահանձնաժողովի հավանությունը լոգիստիկայում օնլայն եւ օֆլայն հետեւելու համար եւ գերազանցում է այս ոլորտում ցանկացած նման տեխնոլոգիաներին: Այս շուկայում ինտերնետի եւ բջջային սարքերի ընդգրկման աճի արագության շնորհիվ մենք կատարելապես համապատասխանում ենք այժմ անվտանգ օֆլայն եւ օնլայն գործարքների ապահովման համար, իսկ մոտ ապագայում բացառապես օնլայն գործարքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ