News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալությունը եւ հայտարարել է, որ այս գործողությունները կարող են հանգեցնել Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների վերանայմանը, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

«Մենք պետք է վճռական գործենք»,- ասել է Մերկելը Նյուրնբերգում գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ վերջին իրադարձությունները հաշվի առնելով՝ «հավանաբար, անհրաժեշտ է վերանայել» Անկարայի հետ հարաբերությունները:

Մերկելը կարծում է, որ ներկայումս անընդունելի է Թուրքիայի եւ ԵՄ-ի մաքսային միության ստեղծման շուրջ բանակցությունների շարունակման հույս ունենալ:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 31-ին Թուրքիայում Գերմանիայի եւս 2 քաղաքացի է ձերբակալվել: Բեռլինին դեռեւս չի հաջողվել ձերբակալվածների հետ կապ հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ