Facebook-ի օգտատերերն իրենց էջերի շապիկներին 360 աստիճանի լուսանկարներ տեղադրելու հնարավորություն են ստացել: Սակայն քանի որ նման լուսանկարները շատ հաճախ կատարյալ չեն լինում, սոցցանցի մշակողները զբաղված են տեխնոլոգիայի ստեղծմամբ, որը կարող է այսպիսի լուսանկարներն ուղղել:
Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ թեքված 360 աստիճանի լուսանկարներն ուղղելու մեթոդների մշակման աշխատանքը դեռեւս չի ավարտվել: Հայտնի է, որ այսպիսի լուսանկարների ավտոմատ ուղղման ծրագիրը կօգտագործի AI Facebook տեխնոլոգիան: Մշակողները նեյրոնային ցանցին սովորեցնում են՝ նրան ցույց տալով թեքված եւ ուղիղ լուսանկարներ, հայտնում է Mashable-ը:
Հաշվի առնելով Facebook-ի հետաքրքրվածությունը 360 աստիճանի լուսանկարների եւ տեսանյութերի նկատմամբ, լուսանկարներն ուղղող տեխնոլոգիան, հավանաբար, պատրաստ կլինի մինչեւ այն, երբ մարդիկ կսովորեն ճիշտ լուսանկարել: