News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետեւողական քաղաքականության նպատակը ոչ միայն սահմանին լարվածությունը պահպանելն է, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակազրկումը։ Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Խոսելով ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից հնչած կրակոցների մասին՝ Արմեն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ կրակոցներն ուղղված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակազրկմանը։

«Այդ սադրանքն այլ բացատրություն չի կարող ունենալ։ Այն ԵԱՀԿ Մինսկի խմբին հեղինակազրկելու հերթական փորձն է»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացը փակուղի է մտել։

«Համանախագահները համաձայնեցրել են առաջարկությունների փաթեթը, որի հետ կապված ադրբեջանական ղեկավարությունը համաձայնություն չի տալիս։ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ երկակի մոտեցումներ են կիրառել։ Եվ Ադրբեջանը բանակցությունների ձեւաչափը փոխելու մեծ ջանքեր է գործադրում»,- ամփոփեց պատգամավորը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խոսքով՝ մինչեւ դիտարկումը սկսելը Չինարի գյուղ ժամանած խմբի անդամները կրակոցներ են լսել։ Հայկական իշխանությունների համաձայն՝ Ադրբեջանի զինուժը մի քանի կրակոց է արձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ