Ես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորություն չեմ տեսնում։ Այս մասին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի հետ բանավեճում հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Spiegel պարբերականը։
Մերկելը նշել է, որ ներկայում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Նա նաեւ ասել է, որ ուսումնասիրվում է Թուրքիայի քաղաքացիների մուտքը խստացնելու հնարավորությունը։
Մեկնաբանելով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունը՝ կանցլերը նշել է, որ դա վերաբերում է նաեւ Գերմանիայի կառավարությանը, եւ ինքը չի կարող դա անտեսել։