News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

 

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն արձանագրել է, որ «այժմ Թուրքիան այն վիճակում չէ, որպեսզի ԵՄ-ին անդամակցի»...

Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները դադարեցնելու հարցը կարող է ներառվել հոկտեմբերին նախատեսված միության գագաթնաժողովում։ Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը։

«Եթե հոկտեմբերին Եվրախորհրդի նիստ գումարվի, որը կզբաղվի այդ թեմայով (Թուրքիայի հետ հարաբերությունների), ապա կանցլերը, ինչպես հայտարարել է նախօրեին, գործընկերների հետ կքննարկի, թե պետք է արդյոք բանակցությունները դադարեցնել»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝  հոկտեմբերին ԵՄ-ի գագաթնաժողով է նախատեսված, որի ժամանակ մասնակիցները կցանկանային Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ կարծիքներ փոխանակել։ «Այժմ բանակցությունները փաստացի սառեցված են, կքննարկվի հարցը, թե արդյոք արժե՞ հաջորդ քայլը ձեռնարկել»,-հավելել է նա։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն արձանագրել է, որ այժմ Թուրքիան այն վիճակում չէ, որպեսզի ԵՄ-ին անդամակցի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ