News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մինչեւ բունդեսթագի ընտրությունները Բեռլինը չի կայացնելու որոշում  ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը, փոխանցում է DW-ը։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է այս հարցը բարձրացնել հոկտեմբերին ԵՄ հերթական գագաթնաժողովի ժամանակ։ «Դաշնային կանցլերը կխորհրդակցի իր եվրոպացի գործընկերների հետ՝ արդյոք իմաստ ունի դադարեցնել անդամակցության մասին բանակցությունները»,- հայտնել է Զայբերտը։ Դրա համար կպահանջվի ԵՄ բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշումը։

Մինչեւ հոկտեմբեր  բանակցությունների դադարեցման հարցը համաեվրոպական մակարդակի վրա քննարկելու անհրաժեշտություն չկա, հիմա դրանք առանց այդ էլ սառեցված են, շեշտել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։ Մեկ օր առաջ Անգելա Մերկելն ու կանցլերի պաշտոնի համար նրա մրցակից , սոցիալ դեմոկրատ Մարտին Շուլցը հայտնել էին, որ կողմ են բանակցությունները դադարեցնելուն։

Օգոստոսի վերջին ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտնել էր, որ «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից»։ Նրա խոսքով՝ Բրյուսելը պետք է հասկացնի Թուրքիային, որ հենց Էրդողանի համակարգն է անհնար դարձնում ԵՄ-ին այդ երկրի անդամակցությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ