News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում դատարանը սկսել է քննել Ադրբեջանի կառավարության հայցը, որը երկու ֆրասիացի լրագրողների՝ Էլիզ Լյուսեին ու Լորան Ռիշարին մեղադրում է զրպարտության մեջ, հայտնում է AP-ն։

Հեռուստատեսային ու ռադիո եթերում նրանք Իլհամ Ալիեւի վարչապազմը անվանել են «բռնապետություն», որը ղեկավարում է «բռնապետը»։

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը համարում է, որ այս դատական հայցը նպատակ ունի ահաբեկել բոլոր նրանց, ովքեր խոսում են Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման մասին։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուան նշել է, որ հարուցելով քրեական գործ ֆրանսիացի լրագրողների դեմ, ովքեր օգտվել են խոսքի ազատության իրենց իրավունքից, Ադրբեջանի կառավարությունը դրսեւորում է քննադատության հանդեպ հանդուրժողականության լիակատար բացակայություն։ «Մենք չպետք է Բաքվին թույլ տանք արտահանել իր գրաքննությունը Ֆրանսիա»,-ասել է նա։

Տվյալ գործի լսումները համընկել են այն բանի հետ, որ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հրապարակել են հետաքննություն, ըստ որի Ադրբեջանի իշխող վերնախավը 2․9 մլրդ դոլարի «սեւ դրամարկղ» է պահել՝  եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ իրեր ձեռք բերելու ու բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով փողեր «լվանալու» համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ