News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունների եւ եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ փողերի լվացման դեպքերի եւ կոռուպցիոն սկանդալների հերթական բացահայտումը ամբողջ Եվրոպային հասցված ապտակ է: Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային կառույցների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, փոխնախարարը նշեց. «Եկեք ամեն ինչ ճիշտ հասկանանք. ինչ-որ մեկը դատարանում է, նրան դատում են: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի դեմ դատ, իհարկե՝ փոխաբերական իմաստով, ոչ իրավական տեսակետից: Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում ամբողջ Եվրոպայում՝ քննություններ, նույնիսկ քրեական գործեր, օրինակ՝ Իտալիայում, մեկ բան է վկայում՝ համբերության բաժակը լցվել է: Հարցն այն է, որ մարդիկ թուլակամ են, եւ նույնիսկ Եվրոպայի սրտում պատգամավորները եւ պաշտոնատար անձինք չեն կարողանում այս գայթակղությանը դիմակայել»:

Քոչարյանն այնուհետեւ շարունակեց, որ ի դեպ, անչափ հեաքրքիր օրինաչափություն կա՝ նրանք այն պատգամավորներն են, որոնց լիազորությունների ժամկետը սպառվում է: «Սակայն սա, ամեն դեպքում, խայտառակություն է, սա ամբողջ Եվրոպային հասցված ապտակ է: Ուստի պատահական չէ, որ այս ամենը սկսվեց, եւ պատահական չէ, որ Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ նրանք ասում են, որ դա հայերն են արել: Ինչ էլ տեղի ունենա՝ հայերն են մեղավոր: Սակայն սա նրանց նկատմամբ մեղադրանքներն ավելի է սաստկացնում: Նրանք հայտարարում են, որ Ալիեւի ընտանիքը դրա հետ կապ չունի: Սակայն չեն հերքում, որ այդ ամենը տեղի է ունեցել: Այսինքն՝ այս երկրում, որտեղ ամեն ինչ  վերահսկվում է, ինչ-որ մեկն առանց Ալիեւի գիտության երկրից 3 մլրդ դոլար է դուրս բերել եւ ինչ-որ գործարքներ կնքել: Սա ինքնին անհեթեթ է»,- հավելեց Շավարշ Քոչարյանը:

NEWS.am-ի հաջորդ հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության դեմ պատժամիջոցների կիրառման կամ որոշակի լիազորություններից զրկելու հնարավորությունը, ԱԳ փոխնախարարը նշեց. «Կարծում եմ, որ նման իրավիճակը աստիճանաբար կհասունանա»:

Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian պարբերականի բացահայտած բանկային հաշվետվություններով պարզվել են Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ վճարումները ԵԽԽՎ մի քանի նախկին անդամներին՝ գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր եւ ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Լինթներին, Եվրոպայի խորհրդում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին: Ընդհանուր առմամբ 2012-ից 2014 թվականը Լինթների հաշվին բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով փոխանցվել է 891 հազար եվրո, նա Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Գերմանիայի դիտորդական հանձնաժողովը: 2012-ից 2014 թվականը Վոլոնտեն նույն ընկերությունների միջոցով ստացել է ավելի քան 2 մլն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ