News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Գեւորգ Չաուշի փողոցում, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում` Հայաստանի Կարմիր խաչ հիվանդանոցի մոտ, վրաերթի է ենթարկել 60-70 տարեկան մի տղամարդու, ով տեղում մահացել է:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթից մահացածին պատկանող հագուստի կտորները հայտնաբերվել են 60-70 մետր հեռավորության վրա:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնց աշխատանքները ղեկավարում է Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը: Վերջինս իր աշխատակիցներին հանձնարարեց ներքին կապով տեղեկացնել Աշտարակի իր գործընկերների, որ վնասված ավտոմեքենա հայտնաբերելու դեպքում ստուգեն վարորդի ինքնությունը:

Դեպքի վայր ժամանեցին նաեւ Երեւանի ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները` բաժնի պետի օպեր գծով տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրանք փորձում են ճշտել վրաերթի հետեւանքով մահացածի ինքնությունը:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը այս պահին իրականացնում է տեղազննության աշխատանքներ: Քննիչի հանձնարարականով վթարի վայր ժամանած դիահերձարանի աշխատակիցները մահացածի դիակը տեղափոխեցին դիահերձարան:

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Ամենաշատ