ԵՏՄ–ի եւ Մոնղոլիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն 2018-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի եւ Մոնղոլիայի առեւտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՌԴ բնական ռեսուրսների եւ բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը։
«Տնտեսական կապերի զարգացման եւ համագործակցության առանցքային ոլորտներից մեկը միջտարածաշրջանային եւ միջսահմանային առեւտուրն է։ Այդ պատճառով ազատ առեւտրի գոտու տեսանկյունից նման առաջարկներ հնչել են։ Դեռեւս վերջակետ չի դրվել»,– հավելել է նախարարը։