News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը իր 4 կուսակիցների հետ բողոքի նստացույց է սկսել Թուրքիայի սահմանադրական դատարանի շենքում: Այս մասին նա գրել է Twitter-իր իր էջում:

«Մեր պատգամավորները Սահմանադրական դատարանի շենքում սկսեցին խղճի եւ արդարության պատվո պահակությունը»,-գրել է նա: 

Նշենք, որ Փայլանն ու իր կուսակիցները պահանջում են ազատ արձակել իրենց բանտարկված կուսակիցներին, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Ֆիգեն Յուքսեքդաղին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի նկատմամբ մեղադրական զեկույցներն ընդունվել են դատարանի կողմից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատախազությունը Սելահաթին Դեմիրթաշի դեմ ներկայացրած 500 էջանոց մեղադրական զեկույցում պահանջում է 142 տարվա ազատազրկում, իսկ կին համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղի համար՝ 83 տարվա։

Քուրդ գործիչները մեղադրվում են «ահաբեկչական կառույց ստեղծելու ու ղեկավարելու», «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու», «հանցագործին փառաբանելու», «ժողովրդին ատելության ու թշնամության հրահրելու» մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ