News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 8 մագնիտուդ երկրաշարժ: Հնարավոր է, որ Լատինական Ամերիկայի մի քանի երկրների պատուհասի ցունամին, նախազգուշացնում են սեյսմոլոգները: Մեքսիկայի իշխանությունների տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով առնվազն 2 մարդ է զոհվել, փոխանցում է BBC-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պիխիխյապան քաղաքից 100 կմ հարավ-արեւելք, իսկ օջախը՝ 35 կմ խորությամբ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: «Ցունամիի մինչեւ 3 մետր բարձրությամբ ալիքներ կարող են առաջանալ Մեքսիկայի ափերին»,- հայտնել են ծառայությունից:

Ալիքները կարող են հասնել նաեւ Արգենտինա, Գվատեմալա, Էլ Սալվադոր եւ տարածաշրջանի այլ երկրներ, բայց դրանք ավելի թույլ կլինեն, քան Մեքսիկայում: Երկրաշարժը զգացվել է Մեխիկոյում, որը նրա էպիկենտրոնից մի քանի 100 կիլոմետր է հեռու:

Մեքսիկային սպառնում է նաեւ «Կատյա» փոթորիկը, որը հինգշաբթի գիշերը առաջացել է Մեքսիկական ծոցում, եւ ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ մինչեւ Մեքսիկայի ափեր պետք է հասնի ուրբաթ:

Նախօրեին «Կատյա» փոթորիկն ուժգնացել է, քամու արագությունը հասել է ժամում 140 կմ-ի: Փոթորկի տրամագիծը հասել է 300 կմ-ի, այն այժմ գտնվում է Տամպիկո քաղաքից հարավ-արեւելք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ