News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մեկնաբանել է ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած որոշումը, որով Կոմիտեն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի առաջընթացը: Որոշումը հիմնված է ԵԽ քարտուղարության կողմից պատրաստված համանուն զեկույցի վրա:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պարույր Հովհաննիսյանը իր խոսքում նշել է.

«Հայաստան-ԵԽ 2015-2018թթ․գործողությունների ծրագրի առաջընթացի մասին զեկույցը ներկայացնելիս Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը քանիցս շեշտեց ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի կառուցողական գործելաոճը, որի արդյունքում գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ գործակցությամբ սահմանադրական բարեփոխումներ, դատաիրավական համակարգում պրոբացիոն ծառայության ներդնում, օմբուդսմենի ինստիտուտի ամրապնդում, մի շարք ոլորտներ կարգավորող օրենսդրական ակտերի վերանայում:

Մի շարք պետությունների պատվիրակներ իրենց խոսքում ՀՀ արձանագրած առաջընթացը համարեցին օրինակելի` խրախուսելով շարունակել ԵԽ շրջանակներում համագործակցությունը` շարունակական առաջընթաց ապահովելու նպատակով: Նշվեց նաեւ Երեւանում ԵԽ գրասենյակի գործունեության կարեւորությունը` հատկապես նկատի ունենալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման հանգամանքը:

Ցանկանում եմ ընդգծել բոլոր դոնորների` Եվրոպական միության, Շվեդիայի, Դանիայի, Ներվեգիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի կարեւոր ներդրումը, քանի որ, ըստ էության, այն էական դրական տեղաշարժերը, որ առկա են առաջին հերթին օրենսդրական բարեփոխումների ոլորտում, իրականացվում են Եվրոպայի խորհրդի փորձագիտական եւ ֆինանսական աջակցությամբ:

Զեկույցի քննարկմանը իմ գործընկերների հնչեցրած ելույթներին ի պատասխան` կարեւորեցինք նրանց քաջալերող խոսքերը եւ վերահաստատեցինք գործողությունների ծրագիրը բարեհաջող ավարտին հասցնելու Հայաստանի վճռականությունը:

Ցանկանում եմ նաեւ շեշտել, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի անդամակցությունից ի վեր կանգնած է եղել մեր կողքին` աջակցելու մեր պետությունում ժողովրդավարական կառույցների կայացմանը եւ ամրապնդմանը: Հայաստանը հանդիսանում է ԵԽ ակտիվ եւ նախաձեռնող անդամ՝ հավատարիմ իր պարտավորություններին: Ի վերջո, այն բարեփոխումները, որ Հայաստանն է նախաձեռնել եւ հետեւողականորեն գնում է դրանց իրականացմանը, եւս մեկ վկայություն են, որ այդ գործընթացն անշրջելի է:

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինը՝ Նախարարների կոմիտեն, ընդունեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ որոշում, որը հիմնված է ԵԽ քարտուղարության կողմից պատրաստված համանուն զեկույցի վրա:

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ. մայիսի 21-ին Երեւանում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի կողմից։

Հայաստան-ԵԽ 2015-2018թթ․գործողությունների ծրագրի առաջընթացի զեկույցում դրական է գնահատվում դրանում ամրագրված՝ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական կառավարման ուղղություններով արձանագրված արդյունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ