News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանն իր հարեւանների, հատկապես՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման քաղաքականություն է վարում։ Սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց փորձագետ, Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Բաքուն եւ Անկարան Վրաստանին իրենց շահերի ոլորտ ներքաշելու համար գործադրում են բոլոր ջանքերը։ «Դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Իսկ թե որքանով Վրաստանը կարող է դրան դիմակայել եւ որքանով կշարժվի այդ ուղղությամբ, արդեն հարցի մյուս կողմն է»,-նշեց Նավասարդյանը։

Փորձագետի խոսքով՝ Վրաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները ինչ-որ չափով Հայաստանի դեմ են ուղղված։ «Իսկ որքանով մենք կկարողանանք կայունացնել իրավիճակը, քանի որ մեզ չենք կարող թույլ տալ նրա դեմ ոչ բարեկամական քաղաքականություն վարել, կախված կլինի մեր դիվանագիտական ամրությունից եւ մեր արտաքին քաղաքական ուղղությունից»,-հավելեց Արման Նավասարդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ