News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եթե նույնիսկ Իրաքյան Քուրդիստանն անկախանա, այն Թուրքիայից կախված կլինի։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 25-ին կայանալիք Իրաքյան Քուրդիստանի անկախության մասին հանրաքվեն։

Նրա խոսքով՝ սահմաններով, որոնք ենթադրվում են հիմա, ապագա պետությունը դեպի ծով ելք չի ունենա։ Եթե այժմ այն դրա համար Իրաքն է օգտագործում, ապա, հնարավոր է, հետո նրան դրա համար Թուրքիան պետք լինի։ Բացի այդ, Քուրդիստանի անկախության հանրաքվեն ԱՄՆ միանշանակ աջակցությունը չի վայելում։ ԱՄՆ-ն արդեն Էրբիլի իշխանություններին խնդրել է հանրաքվեն հաջորդ գարուն տեղափոխել՝ պատճառաբանելով «Իսլամական պետության» հետ չլուծված հարցերը։

«Այդ պատճառով հանրաքվեն Քուրդիստանի անկախության ճանապարհին հերթական քայլն է, բայց ոչ վերջնականը»,-նկատեց Սաֆրաստյանը։

Գիտնականի կարծիքով՝ Հայաստանի եւ հայերի հետ կապված՝ Քուրդիստանից վտանգ սպասել պետք չէ։

«Առաջին, դրա սահմանները մեզանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ են գտնվում։ Երկրորդ, հայկական համայնքի հետ հարաբերություններն այնտեղ լավ են, եւ հայերենն այնտեղ նույնիսկ պատրաստվում են աշխատանքային լեզուներից մեկը հայտարարել», - հիշեցրեց Ռուբեն Սաֆրաստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ