Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու Opel-ի ուղեւորը տեղում մահացել են։ Նրանց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ-ի փրկարարները: