News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանն իրավունք չունի բաց թողնել որեւէ հնարավորություն, որը կարող է նպաստել իր ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողներին ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշումը։

Նրա խոսքով՝ Երեւանը պետք է նոր քաղաքականություն մշակի եւ մասնակցի բոլոր միջոցառումներին, որոնք կարող են նրան հավելյալ հնարավորություններ տրամադրել։ «Մասնավորապես, եթե զորավարժություններ են ընթանում մեր տարածաշրջանում, որոնք կարող են ավելի շատ նպաստել ինֆորմացիա ստանալուն եւ փոխանակմանը»,– նշեց Պողոսյանը։ Միաժամանակ փորձագետը հավելեց, որ պետական ինստիտուտները Հայաստանում պետք է մշակեն հասարակայնության հետ աշխատանքի նոր մոտեցում։

«Հասարակությունը հարկեր է վճարում եւ իրազեկ լինելու իրավունք ունի։ Այդ իրավունքն իրականացվում է 2 ճանապարհով։ Առաջինը թափանցիկության ապահովումն է, իսկ երկրորդը՝ հաշվետվողականության առկայությունը»,– նշեց փորձագետը։ Նրա կարծիքով, եթե հայ հասարակությունը նախապես իրազեկված լիներ որոշ մասնագետների համատեղ զորավարժությունների համար Վրաստան  ուղարկելու որոշման մասին, նման աղմուկ չէր բարձրանա։ «Ընդ որում, եթե նրանք հրաժարվել են եւ չեն գնացել, նույնպես պետք էր այդ մասին հայտնել նախօրոք եւ նշել պատճառները։ Ինձ համար, օրինակ, ընդունելի կլինեին նման բացատրությունները, թե քանի որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ինչ–որ բան դուր չի եկել, մենք որոշել ենք ըմբռնումով մոտենալ նրա դիրքորոշմանը»,– նշեց Թեւան Պողոսյանը։

Միաժամանակ նա կարծում է, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցությունից հնարավոր ճնշումից խուսափելու համար։ «Ինչու՞ անել մի բան, որը կարող է հետագա լուրջ կորուստների պատճառ դառնալ։ Կամ ճնշումը, որն այս պահին մեզ պետք չէ»,– եզրափակեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ