News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը կատարեց ռազմավարական քայլ, երբ 2013 թվականին որոշեց ստորագրել Մաքսային միությանը, ապա՝ ԵՏՄ-ին անդամակցության հուշագիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպան ժամանակ նշել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ակնարկել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվել Եվրապական կառույցի պատճառով:

«Եվրամիությունն ընդունել է ԵՏՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի որոշումը, որովհետև Եվրամիությունն ու Հայաստանը գործընկերներ են համահավասար հարթության վրա: ԵՄ-ն առաջարկում է համագործակցություն, բայց չի ստիպում»,- ընդգծեց դեսպանը: հավելելով, որ հենց այս ոգով են ընթացել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստ է նոյեմբերին Հայաստանի հետ կնքել համագործակցության նոր պայմանագիրը. «Ներկա պահին չկա որևէ հանգամանք, որ խանգարի այդ գործընթացին: Ես մեծ հաջողություն եմ համարում նոր համաձայնագիրը և կարծում եմ՝ եթե այն ստորագրվի, ապա նոր ու բազմաշերտ հնարավորություններ կընձեռի ԵՄ-Հայաստան համագործակցությունը խորացնելու առումով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ