News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վլադիկ Մարտիրոսյանը պատմեց, որ ամուսնացել է 2014թ. ձմռանը, ամուսնալուծվել՝ մեկ տարի անց, եւ մինչեւ այսօր չի կարողանում տեսակցել որդու հետ:

«Եղավ այն, ինչ եղավ, երբեք չեմ մտածել՝ Մանսուրյանների հետ վիճաբանություն ստեղծեմ, գնամ, կռվեմ: Վիճաբանության ժամանակ է եղել, ինքս էլ չեմ հասկացել՝ ոնց ա եղել, սպանելու դիտավորություն չեմ ունեցել, զղջում եմ կատարվածի համար, չպիտի նման բան լիներ: Կարող ա՝ վեճ լինի, բան լինի, ըտենց ստացվի, բայց որ ես նստեմ, ծրագրեմ, անհնար ա»,- ասաց նա:

Վլադիկ Մարտիրոսյանը պատմեց, որ դեպքի օրն ինքը խլել է կացինը զոքանչի ձեռքից: Դատավոր Դավիթ Բալայանը հետաքրքրվեց՝ դա նույն այն կացի՞նն է, որը իր պատմելով, օգտագործել է միս կտրատելու համար: Ամբաստանյալը հրաժարվեց այդ հարցին պատասխանել: Բալայանի դիտարկմանը, թե եթե ընդամենը կացինն է խլել, ինչպես է երեք անձ կացնահարվել, Վլադիկ Մարտիրոսյանը կրկին չպատասխանեց: Նշենք, որ Մարտիրոսյանը հրաժարվեց առհասարակ պատասխանել տուժող կողմի հարցերին:

Ամբաստանյալի հարցաքննությունն անցավ բավականին լարված մթնոլորտում: Դատավորը ստիպված էր դատական սանկցիա կիրառել տուժող Վաչագան Մանսուրյանի նկատմամբ եւ հեռացնել նիստերի դահլիճից երկու ժամով: Նշենք, որ Վաչագան Մանսուրյանն անընդհատ ռեպլիկներ էր թողնում նախկին փեսայի հասցեին:

Դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 1-ին:

Նշենք, որ նիստն այսօր կրկին ընթանում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում եւ ամբաստանյալի ցուցմունքից միայն պատառիկներ էր հնարավոր լսել: Հետաքրքիր է, որ բազմիցս նույնիսկ Դավիթ Բալայանը հորդորեց ամբաստանյալին բարձր խոսել, քանի որ ինքն էլ չէր լսում: Թե այդ պարագայում ինչպես պետք է լսեին ապակիներից այս կողմ գտնվողները, ոչ ոքի կարծես չի էլ մտահոգում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հուլիսի 8-ին իր մանկահասակ երեխային տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ նախկին կնոջ եւ նրա ծնողների հետ վիճաբանելուց հետո վերցրել է կացինն ու գնացել նրանց տուն: Նույն օրը գիշերը Մարտիրոսյանը կացնահարել է նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Այնուհետև նույն կացնով Մարտիրոսյանը կացնահարել է նախկին կնոջ հորը՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ