News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՌԴ քաղաքացի Եվգենի Նիկուլինի փատաբանը Չեխիայի կլինիկայի բժիշկներին մեղադրում է իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Նիկուլինի փաստաբան Մարտին Սադիլյոկը մտադիր է դիմել դատախազություն՝ Չեխիայի հոգեբուժարանի բժիշկների դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով, որոնք ռուսաստանցուն բռնությամբ են պահել:

Չեխիայի ոստիկանությունը ԱՄՆ ՀԴԲ-ի հետ համագործակցությամբ Նիկուլինին ձերբակալել էր 2016 թվականի հոկտեմբերի 5-ին Պրահայում: Նրան ամերիկյան դատական մարմինները մեղադրում են LinkedIn սոցցանցին եւ Dropbox ու Formspring ընկերությունների սերվերներին ապօրինի հասանելիություն ստանալու մեջ: 2016-ի նոյեմբերի 10-ին Նիկուլինին կալանավորելու օրդեր էր տվել նաեւ Մոսկվայի Կոպտեւի շրջանային դատարանը՝ մեղադրելով Webmoney էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով 3450 դոլար գողանալու մեջ: Չեխիայի արդարադատության նախարարությունը նոյեմբերի 22-ին Նիկուլինին արտահանձնելու հայցեր էր ստացել Մոսկվայից եւ Վաշինգտոնից: Այս տարվա մայիսի վերջին Չեխիայի դատարանը որոշել էր, որ Նիկուլինը կարող է արտահանձնվել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին: Մեղադրյալը դատարանի որոշումը բողոքարկել է ԱՄՆ-ին հնարավոր հանձնելու մասով: Հիմա այս գործով զբաղվելու է Չեխիայի Գերագույն դատարանը:

Սադիլյոկի խոսքով՝  Նիկուլինն իրեն հանձնարարել է իր ձերբակալման եւ «Բոգնիցե» հոգեբուժարան տեղափոխելու հանգամանքների հետաքննություն սկսել, որտեղ նրան բռնությամբ պահել են մահճակալին կապած: Նա փաստաբաններին ասել է, որ ձերբակալելիս իրեն չեխ ուժայինները ծեծել են, որից հետո տեղավորել են հոգեբուժարանում: Փաստաբան Վլադիմիր Մակեեւը, որը նույնպես ներկայացնում է մեղադրվող ռուսաստանցու շահերը, հայտնել է, որ ձերբակալելուց հետո 3 ժամ անց նրան հոգեբուժարան են տարել, ոտքերն ու ձեռքերը գոտիներով մահճակալին են կապել: Նրան այսպես պահել են 4 օր: Նրան ինչ-որ ներարկումներ են կատարել եւ փաստացի չեն կերակրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ