News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում մասնավոր սեկտորի եւ ձեռներեցության վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն մոնոպոլիան, բյուրոկրատիան եւ իրական մրցակցության բացակայությունը դեռեւս խանգարում են մասնավոր սեկտորի զարգացմանը։ NEWS.am–ի  հետ զրույցում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի առեւտրի եւ մրցունակության հարցերով մասնագետ Լիզա Քեսթները։

Նա նշել է, որ մինչեւ 2008–ի ճգնաժամը Հայաստանում տնտեսական աճն ապահովում էին արտասահմանից գումարային փոխանցումները։ Սակայն այդ ժամանակներն անցյալում են եւ դժվար թե վերադառնան, ուստի երկիրը պետք է գեներացնի մասնավոր սեկտորի եւ ձեռներեցության վրա հիմնված տնտեսական աճը։

Տնտեսական աճի կարեւորագույն գործոններից մեկը, ըստ փորձագետի, արտահանումն է։ Այս պահին Հայաստանում արտահանման մակարդակը կազմում է ՀՆԱ 30 տոկոսը, այնինչ երկրներում, որոնք ժամանակին Հայաստանի նման են սկսել զարգացումը, սակայն կարճ ժամանակահատվածում շոշափելի տնտեսական աճ է գրանցվել, արտահանումը կազմում է ՀՆԱ առնվազն 50 տոկոսը։ Քեսթների խոսքով՝ Հայաստանը պետք է մեծացնի արտահանման բաժինը եւ նոր շուկաներ գտնի իր արտադրանքի իրացման համար։ Հայկական ընկերությունների համար նոր հնարավորություններ կարող է բացել Իրաքի շուկան։ Սակայն երկրում կան արտահանման աճին խանգարող գործոններ։ Դրանք են աշխարհագրական եւ քաղաքական խնդիրները, բյուրոկրատան, որը բազմիցս բարդացնում է աշխատանքը։ «Ուստի երկրում մեծ պոտենցիալ ունի ՏՏ–ն, որը կարող է շրջանցել բյուրոկրատական դժվարությունները, քանի որ ոչինչ տեղափոխել պետք չէ. արտահանվում են ծառայություններն ու գիտելիքը։ Հայաստանն այսօր արդեն շատ բանի է հասել ՏՏ ոլորտում եւ տարածաշրջանում հայտնի է որպես հաջողակ խաղացող եւ արտահանող»,– ասաց ՀԲ մասնագետը։

Ինչ վերաբերում է հայկական ընկերությունների աշխատանքի որակին, նրանցից շատերը, մասնագետի կարծիքով, բավականաչափ արդյունավետ չեն աշխատում եւ չեն աճում, եւ դրա պատճառն իրական մրցակցության բացակայությունն է եւ ձեռներեցների իրավունքների պաշտպանության խնդիրը։ Լիզա Քեսթների խոսքով՝ ազատ մրցակցությունն ուղղակի անհրաժեշտ է ցանկացած ընկերության զարգացման  համար։ Սակայն Հայաստանում իրական մրցակցությունը քիչ է, այդ թվում՝ տնտեսության կառուցվածքի որոշ առանձնահատկությունների պատճառով։ Երկրում դեռ կան մոնոպոլիա եւ օլիգարխներ։ «Ի՞նչն է ստիպում մասնավոր ընկերություններին ներդրումներ փնտրել, աճել զարգանալ։ Իհարկե, իրական մրցակցությունը։ Եթե դու մրցակցությունից դուրս ես, եթե չկա մեկը, ում հետ կմրցակցես շուկայում, դու ուղղակի փող չես ներդնի բիզնեսի մեջ եւ ավելի լավը չես դառնա»,– պարզաբանեց մասնագետը։

Նրա խոսքով՝ այդ խնդիրը կա տարածաշրջանի բոլոր երկրներում, եւ այն պետք է լուծել։ Դրա համար պետք է բարելավել մոնոպոլիայի օրենսդրական կարգավորումը, համոզվել, որ դրանք գործում են։ Բացի այդ, ՀԲ մասնագետը կարծում է, որ պետք է այնպես անել, որ ցանկացած ընկերություն, այդ թվում՝ արտասահմանյան, կարողանա «միանալ խաղին» հատկապես այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են լոգիստիկան եւ տրանսպորտը։

Այս երկու պայմանների ապահովումը կարող է զգալիորեն բարելավել երկրում մասնավոր սեկտորի եւ ձեռներեցության վիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ