News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Արգենտիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում, Չիլիի հանրապետությունում եւ Պերուի հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան:

Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում եւ Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»:

Նշենք, որ Էսթերա Մկրտումյանը Արգենտինայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2017-ի փետրվարին:

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվը եւ վայրը

Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երեւանում

Կրթությունը

1993-1998թթ.  Իսպաներեն եւ անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երեւանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեությունը

2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս

2012-2013թթ.  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման եւ միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ

2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար

Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար

2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ

1999-2002թթ.  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար

ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ

ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական

Պարգեւներ

2012թ.  ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Օտար լեզուներ

Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ունի դուստր

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ